Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –11.09.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված Աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների ու հաշվապահների համար սեմինարի կազմակերպման մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Սեպտեմբների 12-14-ը համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների ու հաշվապահների համար սեմինար՝ կապված Աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունների հետ։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Վերահսկել սեմնարի մասնակիցների մասնակցությունը, արդյունքների մասին պարբերաբար զեկուցել համայնքի ղեկավարին։
Ընդունվեց ի կատարումն։
3. Կիբեռհարձակումներից պաշտպանվելու նպատակով իրականացվելիք քայլերի/միջոցառումների մասին։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Կիբեռհարձակումներից պաշտպանվելու, աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանության և աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման նպատակով մշակվել է հրահանգչական ցուցում, որը հանձնարարականի տեսքով կտրամադրվի Աշխատակազմի աշխատողներին։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ապահովել հանձնարարականի տրամադրումը։
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ընդունվեց ի կատարումն։
4. Գյուղական բնակավայրերում կանգառների մաքրման և պատշաճ վիճակի պահպանման մասին.
(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում պահել գյուղական բնակավայրերում կանգառների և հարակից տարածքների մաքրությունը, ինչպես նաև հետևել կանգառների տեխնիկական կահավորանքի ընթացիկ վիճակին։
(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
5. Գնումների գործընթացի մասին.
(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – 2023 թվականի ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված բոլոր մրցույթները հայտարարվել են և գտնվում են օրենսդրությամբ սահմանված ընթացքի մեջ։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ընդունվեց ի գիտություն։ |