Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2023թ. հունվարի 3-նոյեմբերի 30-ը ներառյալ).
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –2023թ. հունվարի 3-նոյեմբերի 30-ը ներառյալ աշխատակազմ մուտքագրվել է 12.527 գրություն և դիմում, պատրաստվել է 7764 ելից գրություն, համայնքի ղեկավարի 4717 որոշում, 576 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 397 հրաման, քաղաքացիներին և կազմակերպություններին է տրամադրվել Ավագանու 188 որոշում։ Հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմում 2024 թվականի ամենամյա արձակուրդների ժամանակացույցի աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմում մշակվում է 2024 թվականի համար ամենամյա արձակուրդների գրաֆիկը, որը կազմելու նպատակով անհրաժեշտ է Աշխատակազմի քաղաքական, վարչական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը ներկայացնել աշխատողների արձակուրդների ժամանակացույցը։ Ժամանակացույց կազմելիս անհրաժեշտ է նկատի ունենալ յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային տարվա ժամանակահատվածը, վարչական բնակավայրի, բաժնի աշխատողների միաժամանակ արձակուրդում չլինելու և աշխատանքների արդյունավետ կազմակերպման հանգամանքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, քաղաքական, հայեցողական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք, բաժինների պետեր, տնտեսվար պահեստապետ) – Մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը աշխատակազմի քարտուղարին ներկայացնել 2024 թվականի արձակուրդների ժամանակացույցը։
Ընդունվեց ի կատարումն։ Ժամկետը՝ 7 օր։
3. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների մասին։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Սույն թվականի դեկտեմբերի 12-ին կայանալու է «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
4. Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի մի խումբ բնակիչների կողմից բարձրացված հարցի վերաբերյալ (տարածքում առկա է խոզաբուծարան, որից հոտ է տարածվում)։
(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի մի խումբ բնակիչների կողմից բարձրացվել է, ըստ իրենց կարծիքի, տարածքում խոզաբուծարանի առկայության հարց, որտեղից տարածվում է գարշահոտություն։ Կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների կողմից մատնանշված վայրում խոզաբուծարան չկա։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Ճշգրտել խնդիրը, հրավիրել սեփականատիրոջը, ներկայացնել հիմնախնդիրը և արդյունքների մասին զեկուցել։
(Դ. Զարոյան, Է. Բաբայան) - Ընդունվեց ի կատարումն։ Ժամկետը՝ 3 օր։
5. Քննարկվեցին նաև այլ հարցեր։ |