Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –06.11.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում աշխատակազմ է մուտքագրվել 1275 դիմում և գրություն, պատրաստվել է 885 ելից գրություն։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) -Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի կատարումն։
2. Ավագանու հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) – 2023 թվականի նոյեմբերի 16-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելիք որոշումների նախագծերը փորձաքննության նպատակով աշխատակազմի իրավաբանական բաժին հանձնել մինչև սույն թվականի նոյեմբերի 06-ը։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
3. Արցախից բռնի տեղահանված անձանց սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման մասին. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում շարունակվում է իրականացվել Արցախից բռնի տեղահանված անձանց պահածոյացված և չոր սննդամթերքի բաշխման աշխատանքները։
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
4. Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ կարիքների մասին. (Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Ներկայացնել տեղեկատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ կարիքների և խնդիրների մասին.
(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն:
5. Համայնքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասին. (Է. Ղուկասյան, Է. Բաբայան) – Ներկայացվեց Առինջ բնակավայրի Պետրոս Դուրյան թաղամասում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։
(Է. Բաբայան, Է.Ղուկասյան) – Ընդունվեց ի գիտություն։
7. Քննարկվեցին նաև համայնքում նախատեսվող գիշերային լուսավորության անցկացման և այլ ընթացիկ հարցեր։ |