Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 322
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 29/05/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 29.05.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Ավագանու հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի հունիսի 16-ի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են, օրակարգում ընդգրկվելիք նախագծերի ներկայացման ժամկետներն են՝

- աշխատակազմի իրավաբանական բաժին՝ փորձաքննության նպատակով՝ մինչև սույն թվականի հունիսի 2-ը ներառյալ,

- աշխատակազմի քարտուղարին՝ մինչև սույն թվականի հունիսի 7-ը ներառյալ,

 (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  Ընդունվեց ի գիտություն։        

3. Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի բաժնին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին.

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) - Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի բաժինը ստացված հանձնարարականները կատարում է սահմանված ժամկետներում։ 29.05.2023թ. դրությամբ բաժինն ունի շուրջ 200 հանձնարարական։ Դրանց կատարումը գտնվում է ընթացքում և կիրականացվի սահմանված ժամկետներում։

(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) - Ընդունվեց ի գիտություն։    

4. Համայնքապետարանի կողմից ձեռք բերված թվով 10 ծառայողական ավտոմեքենաների բաշխման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

(Ա. Հարությունյան, Է. Բաբայան) – Բոլոր ավտոմեքենաները ստացել են համապատասխան գրանցում։ Առաջիկա օրվա ընթացքում կիրականացվի դրանց բաշխումը։

(Է. Բաբայան, Ա. Հարությունյան) - Ընդունվեց ի գիտություն։ 

5. Համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մասին   

(Է. Բաբայան, Ա. Ֆելիկյան) – Աբովյան քաղաքում քամիներից հետո նկատվում են պոլիէթիլենային տոպրակների մնացորդներ։ Ամենօրյա աշխատանքների՝ սանմաքրման և աղբահանության, ընթացքում էլ ավելի զգոն լինել քամու հետևանքով առաջացած աղբը ժամանակին հավաքելու և հեռացնելու գործում։

(Ա. Ֆելիկյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

6. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner