Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 392
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 08/05/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 10.04.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։ Թվով 5 հանձնարարականի ժամկետն երկարաձգվել է, քանի որ չի ստացվել կադաստրի կոմիտեին ուղղված գրության պատասխանը։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) 2023 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա են աշխատակազմի 45 համայնքային ծառայողներ: Վերջիններիս ցուցակը և համապատասխան հայտը մայիսի 10-ին կներկայացվի ՀՀ Կոտայքի մարզպետարան և վերապատրաստում իրականացնող «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ին։   

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։        

2.   Համայնքում լուսացույցների տեղադրման աշխատանքների մասին.

 (Դ. Զարոյան, Է. Բաբայան) – Ընթացիկ շաբաթվա ընթացքում կմեկնարկեն լուսացույցների տեղադրման աշխատանքները. 

 (Է. Բաբայան,Դ. Զարոյան) - Ընդունվեց ի գիտություն։    

3. Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրում փոսալցման աշխատանքների իրականացման մասին.

(Հ. Սարգսյան, Է. Բաբայան)   - Կամարիս բնակավայրում փոսալցման աշխատանքները ավարտվել են։ Բնակիչները շնորհակալություն են հայտնում կատարված աշխատանքի համար։               

(Է. Բաբայան, Հ. Սարգսյան) - Ընդունվեց ի գիտություն։
  

4. Աբովյան համայնքի Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի ասֆալտապատման աշխատանքների իրականացման մասին.

(Ա. Հակոբյան, Է. Բաբայան)   - Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի բնակիչները ցանկանում են հանդիպել համայնքի ղեկավարի հետ թաղամասի փողոցների ասֆալտապատման հարցը քննարկելու նպատակով։      

(Է. Բաբայան, Ա. Հակոբյան) –
Ս/թ մայիսին այցելություն կկատարվի Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամաս։

5. Մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրազեկվել են աշխատակազմի բոլոր աշխատակիցները, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների տնօրեններն ու մանկավարժական կազմը:
Միջոցառումները կիրականացվեն նախապես պլանավորված ծրագրին համապատասխան՝ Աբովյան քաղաքում և համայնքի բնակավայրերում:

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն:  

6. Համահայկական խաղերին Աբովյան համայքի մասնակցության մասին.

(Ա. Սիմոնյան, Է. Բաբայան)  - Գյումրի քաղաքում օգոստոս ամսին տեղի է ունենալուՀամահայկական  ամառային  8-րդ  խաղերիբացման արարողությունը, անհրաժեշտ է հստակեցնել Աբովյան համայնքի պատվիրակության և մարզիկների կազմը։

(Է. Բաբայան, Ա. Սիմոնյան)  - Խորհրդակցությունից անմիջապես հետո ներկայանալ համայնքի ղեկավարի աշխատասենյակ՝ պատվիրակության կազմն ու թիվը որոշելու համար։

7. Աբովյան համայքի ՀՈԱԿ-ներում իրականացվող աշխատանքների մասին.

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)  Շարունակվում են մշտադիտարկումները Աբովյան համայքի մանկապարտեզներում։ Կազմվել են արձանագրություններ և տնօրեններին տրվել են ողջամիտ ժամկետներ արձանագրված թերությունները շտկելու համար։ «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տիկնիկային խմբակի սաները մայիս-հունիս ամիսներին իրենց ներկայացումներով հանդես կգան համայնքի մանկապարտեզներում։
Մայիս ամսից համայնքի մանկապարտեզներում մեկնարկում են ավարտական հանդեսները։

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։  

 8. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner