Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 27/03/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Մարտի 20-24-ը աշխատակազմ է մուտքագրվել 278 դիմում՝ 12 դիմումով ավելի, քան մարտի 13-17-ն ընկած ժամանակահատվածում։ 27.03.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի ապրիլի 13-ի հերթական նիստի օրակարգային հարցերի նախագծերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 3-ն է։          

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) – Ընդունվեց ի գիտություն։        

2.   Համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին.

 (Ա Չոբանյան, Է. Բաբայան) – Համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի սեփական եկամուտների կատարողականը կազմում է 27 %։     
գույքային հարկը – 23,6 %        
փոխադրամիջոցների գույքային հարկ – 35,4 %     
տեղական տուրք – 40,7 %        
պետական տուրք – 24,9 %       
այլ եկամուտներ – 20,4 %

(Է. Բաբայան, Ա. Չոբանյան) - Ընդունվեց ի գիտություն։    

3.  Ընտանեկան նպաստի նպատակով Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ) Աբովյանի տարածքային կենտրոն ներկայացնելու համար տրամադրվող տեղեկանքների մասին։

(Ա. Զաքարյան, Է. Բաբայան)   - ՀՀ կառավարության 2014թ. Հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ սահմանված կարգովընտանեկան նպաստ ստանալու համար քաղաքացիներին տեղեկանքներ տրամադրելու աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով։ 27.03.2023թ. դրությամբ ՄՍԾ ներկայացնելու համար քաղաքացիներին տրամադրվել է 68 տեղեկանք։      
(Է. Բաբայան, Ա.Զաքարյան) - Ընդունվեց ի գիտություն։  

4. Համայնքի տեղական սոցիալական ծրագրի նախագծի մշակման աշխատանքների մասին.

(Ա. Զաքարյան, Է. Բաբայան) - Համայնքի տեղական սոցիալական ծրագրի մշակման աշխատանքները ընթացքի մեջ են։ Ստորաբաժանումը համագործակցում է ՄՍԾ գործընկերների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործող ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։        
(Է. Բաբայան, Ա.Զաքարյան) -
Ընդունվեց ի գիտություն։    

5. Գնումների գործընթացի մասին.

(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան) – 2023 թվականի ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է թվով 47 մրցույթ։ Բոլոր մրցույթներն օրենսդրությամբ սահմանված կարգով գտնվում են ընթացքի մեջ։

(Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) - Ընդունվեց ի գիտություն։  

6. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի  թիվ 10 մանակապարտեզ» ՀՈԱԿ-ի լուծարման ընթացքի մասին.

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի  թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  միջին (2018 թ. ծնված սաներ) խմբի երեխաները ազատված են 2023 թվականի մարտի 22-ից, այնուհետև  բաժնի կողմից համակարգվում է,  որ նրանք բոլորը հերթագրվեն էլեկտրոնային համակարգով՝ «Աբովյան քաղաքի  թիվ 12 մանակապարտեզ» ՀՈԱԿ հաճախելու նպատակով։
Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի  թիվ 10 մանակապարտեզ» ՀՈԱԿ-ի 22 աշխատակիցներից  11-ն արդեն տեղավորված են աշխատանքի։ Մնացած 11-ին արվել են աշխատանքի տեղավորման առաջարկներ՝ իրենց մասնագիտական կրթությանն ու աշխատանքային փորձառությանը համապատասխան, սակայն վերջիններս տվյալ պահին հրաժարվել են։     
Լուծարման հանձնաժողովը՝ նախագահ Արսեն Հարությունյան, քննարկում է «Աբովյան քաղաքի  թիվ 10 մանակապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի  հետագայում օրենքով սահմանված կարգով տնօրինման հարցը։       

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։ «Աբովյան քաղաքի  թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դեռևս աշխատանք չունեցող աշխատակիցների հարցը պահել ուշադրության կենտրոնում, վերջիններիս պարբերաբար իրազեկել    թափուր հաստիքների առաջացման դեպքում։

7. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի  թիվ 12 մանակապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբի բացման մասին.  

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)
Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի  թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  միջին (2018 թ. ծնված սաներ) խմբի երեխաների տեղափոխման նպատակով  թիվ 12 մանակապարտեզում բացվող խումբը համալրվել է համապատասխան կահույքով, անհրաժեշտ պարագաներով, կատարվել են մաքրման աշխատանքերը։ Ապրիլի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում սաները կսկսեն հաճախել մանկապարտեզ։   

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։    

 8. «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկը վերակազմակերպելու գործընթացի մասին.

(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան) –   «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկը վերակազմակերպելու և   Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանանվանափոխելու գործընթացը մերժվել է։ Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած պարզաբանման, անհրաժեշտ էր տվյալ հիմնարկը նախ լուծարել, այնուհետև գրանցել որպես ՀՈԱԿ։ Լուծման ուղիներից մեկը դատական հայցի ներկայացումն է։     

(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան) – Եվս մեկ անգամ քննարկել, ներկայացնել առաջարկություն՝ ըստ անհրաժեշտության։       

9. Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի բաժնին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին.

(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) - Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի բաժինը ստացված հանձնարարականները կատարում է սահմանված ժամկետներում։ 27.03.2023թ. դրությամբ բաժինն ունի 235 հանձնարարական։ Դրանց կատարումը գտնվում է ընթացքում և կիրականացվի սահմանված ժամկետներում։

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) - Ընդունվեց ի գիտություն։    

10. «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության 2022 թվականի Պետական աջակցության» ծրագրում մասնակիցների փոխհատուցման գործընթացի մասին։

(Մ. Մելիքսեթյան, Է. Բաբայան) - «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության 2022 թվականի Պետական աջակցության» ծրագրում ընդգրկված թվով 7 մասնակից արդեն ներկայացրել է իրեն հասանելիք փոխհատուցումը ստանալու դիմումները, որոնց ընթացք կտրվի սահմանված կարգով։

(Է. Բաբայան, Մ. Մելիքսեթյան) - Ընդունվեց ի գիտություն։    

11. Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կարգի նախագծի մասին.

(Ա. Ֆելիկյան, Է. Բաբայան) - Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կարգի նախագծը կազմվել և ուղարկվել է բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու համար։ Առաջարկություններն ամբողջացնելուց հետո կներկայացվի իրավաբանական բաժին

(Է. Բաբայան, Ա. Ֆելիկյան) - Ընդունվեց ի գիտություն։   

12. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner