Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 421
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 11
 
Համար 11Ամսաթիվ 12/06/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԼԵՌՆԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 12.06.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Աշխատակազմի առանձին աշխատակիցների վերապատրաստման և վարժական հավաքների ներգրավման մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի 15 համայնքային ծառայող մասնակցում է հունիսի 06-16-ը ներառյալ անցկացվող համայնքային ծառայության վերապատրաստումներին։ Վերապատրաստումներն անցնում են համաձայն ժամանակացույցի։ Աշխատակազմի ևս մեկ աշխատակից՝ Պտղնի բնակավայրի հարկահավաք Երջանիկ Միսակյանը հունիսի 8-ից ներգրավված է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված վարժական հավաքներին։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։    

 3. Համայնքապետարանի կայք էջում և ֆեյսբուքյան հարթակում համայնքապետարանի գործունեության լուսաբանման մասին.

(Է. Բաբայան, Ռ. Նալթակյան, Հ. Ավետիսյան, Է. Սարդարյան) – Հետայսու համայնքապետարանի կայք էջում և ֆեյսբուքյան հարթակում ավելիակտիվորեն լուսաբանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» և «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ների կողմից կատարված աշխատանքները։

(Ռ. Նալթակյան, Հ. Ավետիսյան, Է. Սարդարյան) – Ընդունվեց ի կատարումն։

4.   Վերին Պտղնիում մանկապարտեզի բացման հարցի մասին.

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Արդեն իսկ առկա է Վերին Պտղնու մանկապարտեզի շենքի գույքի իրավունքի գրանցման վկայականը։

(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Ա. Հարությունյան, Մարիյա Բաղդասարյան, Աննա Չոբանյան, Է. Սարդարյան, Հ. Ավետիսյան) – Գործուն քայլեր իրականացնել Վերին Պտղնու մանկապարտեզի բացման ուղղությամբ, այդ թվում՝

4.1. (Է. Բաբայան, Դ. Երեմյան, Մարիյա Բաղդասարյան) – Մշակել և իրավաբանական բաժին կարծիքի ներկայացնել համապատասխան ՀՈԱԿ հիմնելու մասին իրավաբանական ակտերի նախագծերի փաթեթը (ժամկետը՝ 20 օր),

4.2. (Է. Բաբայան, Դ. Երեմյան, Աննա Չոբանյան, Մարիյա Բաղդասարյան) - Մշակել և իրավաբանական բաժին կարծիքի ներկայացնել համապատասխան ՀՈԱԿ-ի հաստիքացուցակի նախագիծը (ժամկետը՝ 20 օր),

4.3. (Է. Բաբայան, Ա. Մովսիսյան, Է. Սարդարյան, Հ. Ավետիսյան) – ավարտին հասցնել Վերին Պտղնու մանկապարտեզի շենքին հարակից տարածքի բարեկարգումը և ցանկապատումը (ժամկետը՝ 30 օր

(Ա. Մովսիսյան, Դ. Երեմյան, Ա. Հարությունյան, Մարիյա Բաղդասարյան, Աննա Չոբանյան, Է. Սարդարյան, Հ. Ավետիսյան) – Ընդունվեց ի կատարումն։

5. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում տեղադրվող լուսացույցերի և համայնքի տարբեր վայրերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացիկ վերահսկման մասին.

(Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների միջոցով իրականացնել ամենօրյա վերահսկողություն համայնքի տարբեր վայրերում ընթացող շինարարական աշխատանքների նկատմամբ և ամենօրյա ռեժիմով զեկուցել համայնքի ղեկավարին։ Միաժամանակ, լուսացույցերի տեղադրման հետ կապված՝ պահանջել դրանք տեղադրող կազմակերպությանը, որ էլեկտրական հոսանքալարերի անցումը կատարվի ավելի կանոնակարգված, համապատասխան խողովակների միջով՝ ապահովելով նաև աշխատանքների գեղագիտական կողմը։

(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

6. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner