Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –07.08.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Համայնքային ծառայողների վերապատրաստման 2-րդ փուլի իրականացման նախապատրաստական աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Օգոստոսի 15-25-ը համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի 15 և այլ համայնքներից ևս 5 համայնքային ծառայողի վերապատրաստում։ Այն իրականացվել ու ՀՀ ՏԿԵՆ հաստատած չափորոշիչներով՝ «Մաստեր սթայլս» կազմակերպության կողմից։ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների տվյալներն արդեն իսկ փոխանցվել են Կոտայքի մարզպետարան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Աջակցել վերապատրաստման դասընթացների կազմակերպիչներին, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ներկայությունը դասընթացներին։
Ընդունվեց ի կատարումն։
3. Հետխորհրդային շրջանում (1990-ական թթ.) սեփականաշնորհված գույքի համար կատարված վճարումները հավաստող տեղեկանքների վերաբերյալ։
(Ջ Սարգսյան, Է. Բաբայան)–Նոտարներից ստացվում են տեղեկություններ, որ հետխորհրդային շրջանում սեփականաշնորհված գույքի համար ժամանակին կատարված վճարումների վերաբերյալ համապատասխան անդորրագրերը քաղաքացիները չեն պահպանել, դրանով իսկ խնդիրներ են առաջանում գույքի հետագա տնօրինման կամ ժառանգության ճանաչման հարցում։ Վճարումներ կատարած լինելու վերաբերյալ տեղեկանքներ չեն կարողանում տրամադրել նաև վարչական ղեկավարները, որովհետև համապատասխան փաստաթղթերը հանձնել են արխիվ։ Առաջարկվում է, որպես լուծում, նման դեպքերում քաղաքացիներին ուղղորդել «Հայաստանի ազգային արխիվ»՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար։
(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով, վերջիններիս տալ հստակ ուղղորդումներ, խնդիրները կարգավորել օրենսդրության շրջանակներում։
(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
4. Քննարկվեցին նաև մանկապարտեզների գործունեության, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ այլ ընթացիկ հարցեր։ |