Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 542
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 29
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2025 թվականի N 29

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 211-Ա որոշումը, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրությունը, Աբովյան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Մերուժան Մելիքսեթյան - Աբովյան համայնքի ղեկավարի օգնական - հանձնաժողովի նախագահ,
2) Աննա Չոբանյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ - հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3) Արմեն Նալբանդյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարիչ - հանձնաժողովի անդամ,
4) Ռոզա Նալթակյան - Աբովյան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար - հանձնաժողովի անդամ,
5) Հասմիկ Խաչատրյան -Աբովյան համայնքի ավագանու անդամ - հանձնաժողովի անդամ,
6) Էմիլ Ղուկասյան - Առինջ բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
7) Ստեփան Հակոբյան - Արամուս բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
8) Արմեն Հակոբյան - Բալահովիտ բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
9) Գոռ Հակոբյան - Գեղաշեն բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
10) Սամվել Թորոսյան - Գետարգել բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
11) Վահագն Բարսեղյան - Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
12) Վարդան Ներսիսյան - Կաթնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
13) Հովհաննես Սարգսյան - Կամարիս բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
14) Արաքսյա Արաբյան - Պտղնի բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
15) Հրայր Գրիգորյան - Վերին Պտղնի բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
16) Էդգար Սարդարյան - «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն - հանձնաժողովի անդամ,
17) Հովհաննես Մարուքյան - «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպության նախագահ - հանձնաժողովի անդամ,
18) Ալվարդ Սարգսյան - «Նանե» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ - հանձնաժողովի անդամ,
19) Միլենա Սարգսյան - Աբովյան քաղաքի բնակիչ - հանձնաժողովի անդամ,
20) Գայանե Սարգսյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ - հանձնաժողովի քարտուղար։
2. Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը ՝ համաձայն հավելված N 1-ի։
3. Հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ՝ համաձայն հավելված N 2-ի։
4. Հաստատել առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն հավելված N 3-ի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի դեկտեմբերի 11-ից ծագած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.97 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 3
(28.24 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 2
(21.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 113

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner