12.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 19-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի մարզային փուլը:Օլիմպիադայի նպատակն է նպաստել շախմատի մասսայականացմանը Հայաստանում և զարգացնել դպրոցականների շախմատային հմտություններն ու գիտելիքները:Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում կայացած մարզային փուլին մասնակցել են Կոտայքի մարզի համայնքներից հինգ հաղթող դպրոցներ, որոնք պարգևատրվել են օլիմպիադայի աջակից Հայակական բարեգործական ընդհանուր միության կողմից: Մրցաշարի արդյունքում 5-րդ տեղում Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցն է, 4-րդ տեղում՝ Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցը: Մրցանակային առաջատար տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝Երրորդ մրցանակային տեղ՝ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցԵրկրորդ մրցանակային տեղ՝ Հրազդանի ...
Մանրամասն |
|
11.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում կայացավ 2024-2025 ուսումնական տարվա հաշվետու համերգը: Գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով հանդիսատեսի համար ելույթ ունեցան դպրոցի բոլոր բաժինների շնորհալի սաները: Ամփոփիչ համերգային ծրագրին ներկա էին Աբովյանի համայնքապետարանի աշխտակիցներ, հյուրեր, սաների ծնողներ ու արվեստասեր բնակիչներ:
|
|
09.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ» ՌՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՋՈԿԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԵՏԱԳԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է 44-օրյա պատերազմում անմահացած հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանի ծնողին՝ Արամ Թումասյանին, հերոսի անունը կրող «Վահագն Վիշապաքաղ» ջոկատի ներկայացուցիչներին և ռազմահայրենասիրական ՀԿ-ի ղեկավար Արմեն Եպիսկոպոսյանին:44-օրյա պատերազմից հետո կազմավորված «Վահագն Վիշապաքաղ» կազմակերպությունը իրականացնում է հայրենասիրական, ճանաչողական միջոցառումներ, նպատակային մարզումներ, մարտավարատակտիկական պարապմունքներ և ռազմահայրենասիրական բնույթի այլ ծրագրեր, որոնց մեծապես աջակցել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը:Համայնքի ղեկավարի անձնական ֆինանսական միջոցներով ջոկատը այս պահին ապահովված է անհրաժեշտ քանակի մարտական սաղավարտներով. ...
Մանրամասն |
|
05.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
|
Աբովյան քաղաքի «Պրոգրես» թիմի մարզիկները Վլադ Զախարյանի մարզչական ղեկավարությամբ վերջերս մասնակցել են Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի գավաթի առաջնությանը և վերադարաձել հաղթանակներով:Մարզական ձեռքբերումների առիթով համայնքի ղեկավարը ընդունել ՀՀ ուժային եռամարտի առաջնությանը մասնակցած 12 մարզիկներին, որոնք նվաճել էին 10 ոսկե և 2 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկով զբաղեցրել երկրորդ տեղը. մարզիկների մեծ մասը ստացել են իրավունք մասնակցելու Եվրոպայի գավաթի առաջնությանը, իսկ 13-ամյա Արտյոմ Զախարյանը սահմանել էր ռեկորդ ձգում վարժությունում 117.5 կգ քաշով:Հանդիպմանը մարզիչը ներկայացրել է մանրամասներ առաջնության ընթացքից, արդյունքներից և սպասվող ծրագրերից: Ապա կարևորելով համայնքի ...
Մանրամասն |
|
04.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԻՆՋԻ Պ. ՍԵՎԱԿ ԹԱՂԱՄԱՍ, ՏԵՂՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ՝ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրեր առաջ այցելել էր Առինջ բնակավայր՝ տեղում բնակիչների հետ հանդիպելու և Պարույր Սևակ թաղամասի 20-րդ փողոցին հարակից տարածքում առկա խնդրին անձամբ ծանոթանալու նպատակով:Վերոնշյալ տարածքում տասնամյակներ շարունակ ջրատար, անձրևատար համակարգերի բացակայության պատճառով գոյանում են ջրի կուտակումներ, որի հետևանքով տարածքում առաջանում է հակասանիտարական իրավիճակ և մի շարք խոչընդոտներ բնակչության համար:Հանդիպմանը բնակիչների, ոլորտային պատասխանատուների և «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետների հետ համայնքի ղեկավարը քննարկել է տարիների խնդրահարույց հարցը և դրա լուծման հնարավոր տարբերակները:Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ձեռնարկվում են քայլեր Առինջ բնակավայրի ...
Մանրամասն |
|
04.06.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Դպրոցականների 2025 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ներկայացնել պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների, ինչպես նաև բոլոր այն երեխաների տվյալները, որոնց առնչվում են սույն որոշման պայմանները՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=129169 :Ամառային ճամբարը կազմակերպվում է 7-13 տարեկան երեխաների համար:Առաջին հերթափոխը սկսվելու է սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 09։30-ին։Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի «Հեքիաթային կիրճ» ճամբար երեխաների մեկնումը և վերադարձը իրականացնելու է ...
Մանրամասն |
|
03.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ Է ԿԱՏԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇՈՒԿԱ՝ ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային շրջայցով եղել է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գործող գյուղմթերքի շուկայում:Դեռևս նախորդ տարի համայնքի ղեկավարի հանձնարարությամբ շուկայի տարածքում իրականացվել էին բարեկարգման, սանմաքրության աշխատանքներ, որպեսզի գյուղմթերքի վաճառքը ոչ սահմանված վայրերում իրականացնելու փոխարեն, կազմակերպվի շուկայի տարածքում:Առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով համայնքի ղեկավարը տեղում հանդիպել է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքով զբաղվող առևտրականների հետ: Վերջիններս դիմել են շուկայի պայմանները բարելավելու՝ մասնավորապես պահեստներ և սանհանգույց կառուցելու խնդրանքով:Բարձրաձայնված հարցերը համայնքի ղեկավարի հանձնարարականով կուսումնասիրվեն համապատասխան ...
Մանրամասն |
|
02.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Այսօր նշում ենք Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը. տոնի խորհրդին համահունչ առաջնահերթ ուզում եմ նշել, որ իմ անմիջական հետևողականությամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը, սոցիալական ծրագրերի առողջապահության և տեղեկատվության բաժինը, համայնքային ենթակայության կազմակերպությունները ի շահ համայնքի երեխաների իրականացնում են տարաբնույթ ծրագրեր` անհատական մոտեցում ցուցաբերելով խոցելի խմբերի երեխաներին:Սիրելի՛ երեխաներ.Հունիսմեկյան պայծառ տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ. բոլորիս ցանկությունն է, որ միշտ լինեք պաշտպանված, սիրված, ապրեք ջերմությամբ ու հոգատարությամբ լի միջավայրում:Հայ ընտանիքներում երեխաները, ...
Մանրամասն |
|
29.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՏՈՆԱԿԱՆ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՈՒՐԱԽ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԲԱԶՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ
|
Աբովյան համայնքի սիրելի՛ փոքրիկներ. Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հրավիրում ենք մասնակցելու մանկական ուրախ միջոցառման: Փոքրիկների համար նախատեսված են ժամանցային ու տոնական ծրագրեր, խաղեր և բազում անակնկալներ: Սիրով սպասում ենք համայնքի երեխաներին հունիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում միասին նշելու ամենաուրախ տոնը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |