Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |