Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 379
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 17/03/2025 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Բացակայում էր Հովհաննես Սարգսյանը (վատառողջ էր)։

1. Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է մարտի 18-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ներառված է թվով 34 հարց, ավագանու իրավասու մշտական  հանձնաժողովներում հարցերը քննարկվել են սահմանված կարգով։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների վերաբերյալ.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աշխատակազմում առկա համայնքային ծառայության թափուր 3 պաշտոնի համար սահմանված կարգով մարտի 7-ին անցկացվել են մրցույթներ, հաղթղ մասնակիցներն արդեն իսկ նշանակվել են համապատասխան պաշտոններում։ Մարտի 18-ին կկայանա Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

3. Աշխատակազմում հանձնարարականների կատարողականի ներկայացում (2025թ. փետրվարի 24-ից մարտի 16-ը ներառյալ).
(Ս. Չիտչյան, Է. Բաբայան) Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 1009 գրություն և դիմում, ձևավորվել է 546 ելից գրություն, նախապատրաստվել է համայնքի ղեկավարի 271 որոշում, https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 105 թույլտվություն, իսկ ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան մուտքագրվել է 26 գրություն։ Հանձնարարականների՝ ժամկետների խախտմամբ կատարման դեպքեր առկա չեն։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Ընդունվեց ի գիտություն։

4. Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականի կատարման ընթացքի մասին ( N 3990  հանձնարարական).
(Վ. Բաբաջանյան, Դ. Երեմյան, Է. Բաբայան) – Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տրվել էր N 3990 հանձնարարականը։
(Դ. Երեմյան, Է. Բաբայան) Հանձնարարականի կատարումը գտնվում է ընթացքի մեջ։ Հետագա ընթացի ապահովման համար ներկայացվել է համապատասխան զեկուցագիր, որի համաձայն նախ՝ երկարաձգվել է ժամկետը, ապա՝ որպես համակատարողներ են նշանակվել աշխատակազմի իրավաբանական ու քաղաքաշինության և հողաշինարարության բաժինները։ Արդյունքների մասին կներկայացվի լրացուցիչ զեկույց այդ հանձնարարականի համար սահմանված ժամկետներում։
(Է. Բաբայան, Դ. Երեմյան) –Ընդունվեց ի գիտություն։

5. Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների մասին.
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է բնականոն ընթացքով, առկա են բավարար միջոցներ համայնքի զարգացման առկա ծրագրերի ֆինանսական ապահովման համար։ Բացի այդ, համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ համապատասխան նախագիծն ընդգրկված է ավագանու 18.03.2025թ. նիստի օրակարգում։ 
(Է. Բաբայան, Ա.. Չոբանյան) – Ընդունվեց ի գիտություն:

6. Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկապարտեզներ) մշտադիտարկման և այլ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ.
(Մ.Բաղդասարյան, Է. Բաբայան) - Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է մանկապարտեզ հաճախելու 143 առցանց դիմում, համալրվել է 32 թափուր տեղ։
Աբովյան համայնքի մանկապարտեզներում իրականացվել է թվով 12 մշտադիտարկում, որոնց ընթացքում մասնավորապես դիտարկվել է դաստիարակների աշխատանքը, տրվել են համապատասխան ցուցումներ նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշչով սահմանված կանոններով աշխատանքները կազմակերպելու նպատակով։
Վերանայվել են համայնքային ենթակայության 21 ՀՈԱԿ-ի տարիֆիկացիոն ցուցակները, դրանք համեմատվել են համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակների հետ, վերացվել են առկա թերություններն ու անճշտությունները։

7. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև քաղաքաշինության և հողաշինարարության, զարգացման ծրագրերի, անշարժ գույքի և համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։          


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner