Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 17/06/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՍԵՐՈԲՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՎԱՀԱՆ ՍԱՎԱԴՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հունիսի 3 – հունիսի 14-ը, այսուհետ՝ հաշվետու ժամանակահատված).       
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
 Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 644 մտից գրություն և դիմում, պատրաստվել է 368 ելից գրություն, համայնքի ղեկավարի 246 որոշում, աշխատակազմի քարտուղարի 25 հրաման և այլն։ Ընդհանուր առմամբ ձևավորվել է 1182 հանձնարարական, որոնց ժամկետի մեջ չկատարման դեպքեր չեն արձանագրվել։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)
  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։  
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022թ. ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Աշխատակազմում (2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) հանրային ծառայության պաշտոն և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք  2023թ. հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման աշխատանքները շարունակվում են։ Ժամկետը մինչև ընթացիկ տարվա հուլիսի 22-ն է, որի վերաբերյալ աշխատակիցները տեղեկացված են։

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Խստագույնս պահպանել հաշվետվության ներկայացման ժամկետները, իսկ ովքեր որ պատրաստ են դրանց ներկայացմանը, դա կատարեն ավելի շուտ, քան նախատեսված վերջնաժամկետը՝ հետագայում տեխնիկական խնդիրներից խուսափելու համար։
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

3.Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համալրման վերաբերյալ։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Սույն թվականի հունիսի 21-ին կայանալու է «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

4.Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին.        
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Ընթանում են Աբովյան համայնքի ավագանու հունիսի 26-ի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները։ Օրակարգը կհրապարակվի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան։        
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

5. Աբովյան համայնքի 2024-2027 թվականների տեղական սոցիալական ծրագրի իրականացման   վերաբերյալ՝ 14.06.2024 թ. դրությամբ.

   (Ա. Զաքարյան, Է. Բաբայան)  - Ծրագիր 1. Երիտասարդների շրջանում հակասոցիալական վարքի կանխարգելման և երիտասարդների համայնքային կյանքում մասնակցության խթանման ծրագրի շրջանակներում Աբովյանի համայնքապետարանը և ««Նանե» բարեգործական միություն» հասարակական կազմակերպությունը համատեղ մեկնարկել են էքսկուրսիաներ, ճանաչողական այցեր և ճամբարներ։ Կազմակերպվել է այցելություն Կամարիս բնակավայրի «Ռոք Բերրի» ՍՊԸ-ի արտադրամաս։ Մասնակցել են թվով 10 երեխա. Ծանոթացել են ջերմատնային տնտեսության աշխատանքներին, հատապտուղների մշակման և բերքահավաքի գործընթացին։

Ծրագիր 2. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների առողջապահական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է աջակցություն 6 ընտանիքի՝  առողջապահական ծախսերի մասնակի փոխհատուցման, ներառյալ՝ բժշկական հետազոտությունների, պրոթեզավորման, վիրահատական և վերականգնողական բժշկական ծախսերի համար։

Ծրագիր 3. Համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այդ թվում պատերազմի հետևանքով զոհված (մահացած) կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքների սոցիալական ակտիվացման ծրագրի շրջանակներում Աբովյանի համայնքապետարանը ««Նանե» բարեգործական միություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպել է հնգօրյա դասընթաց՝ այգեգործության ոլորտում, որի ավարտից հետո մասնակիցների հետ կկնքվեն պայմանագրեր հետագա համագործակցության վերաբերյալ և կտրամադրվեն համապատասխան աշխատանքային գործիքներ։ Ծրագիրը իրականացվում է շաբաթ և կիրակի օրերին։ Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 15.06.2024թ.ին՝ 9 անձանց մանակցությամբ։

Ծրագրի շրջանակներում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 8 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն։ Ուսման վարձի փոխհատուցման համար դիմած 1 անձի ևս տրամադրվել է համապատասխան դրամական աջակցություն։

Ծրագիր 4. Համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ծնողների ծնողավարման հմտությունների զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ծնողավարման դասընթաց Աբովյանի համայնքապետարանի և Աբովյանի «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով։ Դասընթացի առաջին փուլին ակտիվ մասնակցություն է ունեցել 5 ծնող։

Ներկայացված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ առաջիկա տարիների ընթացքում։
   (Է. Բաբայան, Ա. Զաքարյան) – Ընդունվեց ի գիտություն։

6.Գնումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ.
(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան) - Վերջին մեկ ամսվա ընթացքում կազմակերպվել է  գնման 7 գործընթաց՝ ապրանքների ձեռքբերման համար, գնման 12 գործընթաց՝ աշխատանքների ձեռքբերման համար, գնման 5 գործընթաց՝ ծառայությունների ձեռքբերման համար: Կազմակերպվել է 6 ընթացակարգ ՄԱ-ով:

(Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։
7. Կրթության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.
(Ա. Սերոբյան, Է. Բաբայան) - Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 77 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 6 թափուր տեղ։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն»-ը՝ որպես ՀՈԱԿ, որի արդյունքում տեղի է ունեցել տնօրենի փոփոխություն, գործընթացին համապատասխան կատարվել են ընդունման-հանձնման աշխատանքները։      Կատարվել է մշտադիտարկում Աբովյան համայնքի թիվ 12 մանկապարտեզում, որի մասին արձանագրությունը ներկայացվել է տնօրենին և հանձնարարվել է արձանագրված թերությունները վերացնել համապատասխան ժամկետներում։  Նույն մանկապարտեզի տնօրենի աշխատանքից ազատման պատճառով իրականացվել է ընդունման- հանձնման աշխատանքներ։     
(Է. Բաբայան, Ա. Սերոբյան) – Ընդունվեց ի գիտություն։

8. Աբովյան համայնքին պատկանող վարչական շենքերում տեղակայված արևային կայանքների աշխատանքների մշտադիտարկման վերաբերյալ.
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքին պատկանող վարչական շենքերում, նաև ՀՈԱԿ-ներում, տեղադրված արևային կայանքների աշխատանքը կարիք ունի մշտադիտարկման՝ էլեկտրականության հնարավոր գերածախսից խուսափելու համար։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Հ. Մուշեղյան, Է. Սարդարյան, Գ. Հակոբյան (Գեղաշեն), Վ. Բարսեղյան (Մայակովսկի), Հ. Գրիգորյան (Վերին Պտղնի), Ս. Թորոսյան (Գետարգել), Ստ. Հակոբյան (Արամուս))Աշխատանքներում ընդգրկելով աշխատակազմի էլեկտրիկ Վոլոդյա Բաբաջանյանին՝ իրականացնել վարչական բնակավայրերում առկա արևային կայանքների աշխատանքի մշտադիտարկում։
Ժամկետ՝ 15 օր։

Ընդունվեց ի կատարումն։      
9. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկայի և մեքենա-սարքավորումների վիճակի և դուրսգրման հարցի վերաբերյալ.
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական մեքենաների, մեքենա-սարքավորումների վիճակի գնահատման, գույքագրման աշխատանքների համար անհրաժեշտություն կա ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ ընդգրկելով Աբովյանի համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների շահագրգիռ պաշտոնատար անձանց։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան) – Ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ։
Ժամկետ՝ 7 օր։    
Ընդունվեց ի կատարումն։      
10. Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններին (մանկապարտեզներ) առաջին անհրաժեշտության գույքի ձեռքբերման վերաբերյալ.
 
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան)Աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է ուսումնասիրել Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններին (մանկապարտեզներ) առաջնային կարիքները և ամբողջացնել դրանք՝ հետագայում իրականացվող միջոցառումները համակարգված իրականացնելու համար։  
(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Մ. Բաղդասարյան) - Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպությունների (մանկապարտեզներ) տնօրենների հետ ճշգրտել առաջին անհրաժեշտության գույքերի ցանկերը։        
Ժամկետ – 20 օր։

Ընդունվեց ի կատարումն։

11. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող և երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքերի վարձակալության պայմանագրերով նախատեսված ժամկետների և վճարների վերաբերյալ.

(Ա. Հարությունյան, Է. Բաբայան)Նախքան համայնքների խոշորացումը, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույքեր տրամադրվել են երկարաժամկետ։ Անհրաժեշտություն կա ուսումնասիրել համապատասխան վարձակալության պայմանագրերը և ըստ անհրաժեշտության ներկայացնել համապատասխան առաջարկություններ։    
(Է. Բաբայան, Ա. Հարությունյան, Ջ. Սարգսյան, Վ. Սավադյան, Ա. Չոբանյան) – Ուսումնասիրել համապատասխան պայմանագրերը և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ։     
Ժամկետ՝ 15 օր։

Ընդունվեց ի կատարումն։

12. Քննարկվեցին Աբովյան համայնքին վերաբերող այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner