Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 239
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 06/05/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՎԱՀԱՆ ՍԱՎԱԴՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

 

Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների համեմատական վերլուծության ներկայացում (2024թ. հունվարի 1 - ապրիլի 30-ը՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ).

(Ս. Չիտչյան, Է. Բաբայան) 2024թ. հունվարի 1 - ապրիլի 30-ը աշխատակազմ մուտքագրվել է 4972 մտից գրություն և դիմում, պատրաստվել է 3024 ելից գրություն, համայնքի ղեկավարի 2087 որոշում և այլն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 4005, 2530 և 1550։ Այսինքն, առկա է աշխատակազմի էական ծանրաբեռնվածության աճ։ Միաժամանակ հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չեն արձանագրվել։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.    «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022թ. ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Աշխատակազմում (2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) հանրային ծառայության պաշտոն և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք  2023թ. հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նույնականացման քարտ չունեցող աշխատակիցները դիմել և ստացել են նույնականացման քարտեր, շուրջ 40 աշխատակից արդեն իսկ ներկայացրել են համապատասխան հաշվետվություն։ Միաժամանակ ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հաշվետվությունների ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 22-ը, որի վերաբերյալ աշխատակիցները տեղեկացված են։

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Խստագույնս պահպանել հաշվետվության ներկայացման ժամկետները, իսկ ովքեր որ պատրաստ են դրանց ներկայացմանը, դա կատարեն ավելի շուտ, քան նախատեսված վերջնաժամկետը՝ հետագայում տեխնիկական խնդիրներից խուսափելու համար։

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

3.Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման վերաբերյալ։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Աշխատակազմում առկա է համայնքային ծառայության 9 թափուր պաշտոն, որոնցից 5-ի մրցույթն արդեն իսկ հայտարարված է։ Ընթանում են դիմումների ընդունման աշխատանքները։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մայիսի 10-ին կայացած Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստին համայնքի ներկայացուցիչների մասնակցության մասին.

(Վ. Բաբաջանյան, Ստ. Հակոբյան, Է. Բաբայան)Մայիսի 10-ին աշխատակազմի քարտուղարը և Արամուսի վարչական ղեկավարը մասնակցել են Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստին, Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հագաբարձության հանձնաժողովին վերաբերելի հարցով ներկայացրել են անհրաժեշտ տեղեկատվություն։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ստ. Հակոբյան) - Ընդունվեց ի գիտություն։

5. Հաղթանակի օրը նախատեսվող միջոցառման մասին   (Դ. Երեմյան, Է. Բաբայան)Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմն անխախտ ավանդույթի համաձայն մայիսի 9-ին հարգանքի տուրք կմատուցի Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Երթի մեկնարկը կտրվի Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից, մայիսի 9-ին, ժամը 11.00-ին։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ապահովել աշխատակազմի աշխատակիցների իրազեկումն ու պատշաճ մասնակցությունը։

(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ընդունվեց ի կատարումն։

6. Քննարկվեցին Աբովյան համայնքին վերաբերող այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner