Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 09/12/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՍԵՐՈԲՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հոկտեմբերի 21-դեկտեմբերի 6-ը).
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) Նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից տրվել են 1989 հանձնարարական։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի նախապատրաստման նպատակով արդեն իսկ տրվել է համայնքի ղեկավարի հանձնարարական (17.11.2024թ. N 23301)՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներկայացնել քննարկվող նախագծերը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

3. Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետության փոխանցելու մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու 12.06.2024թ. N 73-Ա որոշման իրականացումը գտնվում է ավարտափուլում։ Մնացել են միայն 2017թ. վարույթների արխիվացման աշխատանքները, դրանք էլ կավարտվեն դեկտեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

4. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հոկտեմբերի 7-հոկտեմբերի 21-ը).
(Ս. Չիտչյան, Է. Բաբայան) Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 1989 գրություն և դիմում, պատրաստվել է 1042 ելից գրություն, համայնքի ղեկավարի 621 որոշում և այլն։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրությունների և դիմումների պատասխանների որակի և դրանց մուտքագրման շարունակական կատարելագործմանը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

5. Քաղաքաշինության և հողաշինարարության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացիկ աշխատանքների մասին.

(Ա. Վիրաբյան, Է. Բաբայան) – Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 1-ից նախագծման, շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Դեկտեմբերի 9-ի  https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 435 թույլտվություն։Վերոնշյալ հարթակն ունի շարունակական կատարելագործման կարիք, որի վերաբերյալ արդեն իսկ մի քանի առաջարկություններ են ներկայացվել Քաղաքաշինության կոմիտե։     

Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին, ապա Կադաստրի կոմիտե ուղարկվող գրությունները մուտքագրվում են վերջինիս կայք՝ քաղաքացիներին տրամադրելով շտրիխ կոդ։ Մինչ ներկա պահը ստորագրվել և ուղարկվել է 278 գրություն և որոշում։ 
(Է. Բաբայան, Ա. Վիրաբյան) – Ընդունվեց ի գիտություն։ Ամենօրյա աշխատանքի ընթացքում լուրջ ուշադրություն դարձնել համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, մասնավորապես ուսումնասիրել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի «Ծիրանի» սուպերմարկետի (Պիոներական փողոց) հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքներին և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն։ Ժամկետը՝ 7 օր։  
(Ա. Վիրաբյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

6. Աբովյան համայնքում անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) սարքերի ներդրման աշխատանքների ընթացքի մասին.

(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ինչպես նաև վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրված համապատասխան սարքերը գործարկված են, ստեղծվել են անհրաժեշտ նպաստավոր պայմանները։ Գործարկումից ի վեր ընդունվել է 337 վճարում (շուրջ 3.7 մլն դրամ ընդհանուր ծավալով)։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) - Ընդունվեց ի գիտություն։

7. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական ոլորտում ընթացիկ իրավիճակի մասին.

(Ա. Սերոբյան, Է. Բաբայան) -   Նշված ժամանակահատվածում ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 83 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 52 թափուր տեղ։ Համաձայն ՀՀ կառավարության 2024թ. օգոստոսի 22-ի 1329-Ն որոշման դրույթների, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետ ռեգիստրում կատարվել է 12 մանկապարտեզի կանոնադրությունների փոփոխության գրանցում։         

Ներկայացվել են առաջարկություններ տեղական վճարների դրույքաչափերի՝ 2025 թ. կիրառվող արտոնությունների վերաբերյալ, որոնք տեղ են գտել համապատասխան նախագծերում։   
Առինջ գյուղի մանկապարտեզի բացման
նպատակով իրականացվել է գույքագրում։ 
հաստիքների բացման օրվանից համալրվել են 4 ֆիզկուլտուրայի հրահանգչի և 9 պարուսույցի թափուր հաստիքները։ Մնացած թափուր հաստիքների համար պարբերաբար հայտարարվում են մրցույթներ։
(Է. Բաբայան, Ա. Սերոբյան) – Ընդունվեց ի գիտություն։

8. Աբովյան համայնքի թվականի կարիքների իրականացվող աշխատանքների մասին.
(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան) – Վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացվել է 16 մրցութային գնման ընթացակարգ 2024 թվականի կարիքների համար և 7 մրցութային գնման ընթացակարգ՝ 2025 թվականի կարիքների համար: 4 գնման ընթացակարգ իրականացվել է մեկ անձից ընթացակարգով:
(Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։

9. Առևտրի, սպասարկման, գովազդի և տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.
(Մ. Պողոսյան, Է. Բաբայան)Նշված ժամանակահատվածում բարեկարգման և հանրային սննդի բնագավառում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 6 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթերի իրականացման շրջանակներում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կատարվել է 25 գրանցում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է հսկողություն առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների շուրջ 70 կազմակերպությունում։
(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Շարունակաբար իրականացնել ոլորտի առջև դրված խնդիրներից բխող միջոցառումներ՝ հիմք ունենալով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի հետագա կատարելագործումը։ Հատուկ ուշադրություն դարձնել տնտեսվարող սուբյեկտերի կողմից տարածքների բարեկարգման աշխատանքներին և ներկայացնել տեղեկատվություն։ Ժամկետը՝ 10 օր։
(Մ. Պողոսյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

10. Աբովյան համայնքի մի շարք բնակիչների՝ համայնքի ղեկավարին ուղղված նամակների վերաբերյալ։
Վ. Բաբաջանյանը ընթերցեց Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/3 շենքի և Արամուս գյուղի Երիտասարդական 5-րդ փողոցի բնակիչների շնորհալական նամակները՝ համայնքում կատարվող բարեփոխումների, բակային տարածքների մաքրման (հատկապես ինքնակամ շինություններից), Արամուս գյուղի տարածքով անցնող վթարային վիճակում գտնվող գազատարի փոխարինման աշխատանքների համար։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

11. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner