Բովանդակություն * | Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է փետրվարի 12-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ներառված հարցերը ուղարկվել են Ավագանու մշտական հանձնաժողովներին՝ քննարկման։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) -Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմում հանձնարարականների կատարողականի ներկայացում (2025թ. հունվարի 1-ից փետրվարի 7-ը ներառյալ). (Ս. Չիտչյան, Է. Բաբայան) –Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 1370 գրություն և դիմում, ձևավորվել է 808 ելից գրություն, նախապատրաստվել է 332 որոշում։ Հանձնարարականների ժամկետների խախտմամբ կատարման դեպքեր առկա չեն։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
3. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա իրավիճակի մասին. (Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) - 2025թ. հունվարի 27-ից փետրվարի 7-ը ներառյալընդունվել է մանկապարտեզ հաճախելու 78 առցանց դիմում, համալրվել է՝ 30 տեղ։ Ընդունվել են Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հաճախող երեխաների համար տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու խնդրանքով 359 ծնողի դիմում։ Դիմումներին կից ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվել են, համեմատվել է դրանց համապատասխանությունը Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման պահանջներին՝ համայնքի ղեկավարի որոշման նախագիծ կազմելու նպատակով, որը կներկայացվի սահմանված կարգով։ (Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) – Ընդունվեց ի գիտություն։
4. Աբովյան համայնքում մեկնարկած 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մասին. (Ա. Շմավոնյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքի բնակիչների կողմից ներկայացվել են թվով 7 առաջարկություն, որոնք վերաբերվում են Աբովյան համայնքի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների բարելավմանը, ավելի հարմարավետ և անվտանգ համայնք ունենալու տեսլականին։ Արդեն իսկ մեկնարկել է ծրագրային առաջարկների քվեարկության փուլը, որը կտևի մինչև փետրվարի 21-ը։ (Է. Բաբայան, Ա. Շմավոնյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ակտիվ մասնակցություն ունենալ քվեարկությանը, քաղաքացիների շրջանում տանել իրազեկման աշխատանքներ, նպաստել քաղաքացիների կամարտահայտմանը։ Ընդունվեց ի կատարումն։
5. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ |