Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային կարիքների համար՝ 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, 2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, 3) Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, 4) Շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |