|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 ապրիլի 2025 թվականի N 53-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԱՄՈՒՍ ԵՎ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԵՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի մարտի 25-ի N Ք-1920), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության կառավարության «Մարդկային կապիտալի զարգացում» ծրագրի շրջանակներում Աբովյան համայնքի Արամուս և Բալահովիտ գյուղերի նորակառույց մանկապարտեզների համար ձեռք բերված գույքը՝ 42 212 424 (քառասուներկու միլիոն երկու հարյուր տասներկու հազար չորս հարյուր քսանչորս) դրամ հաշվեկշռային արժեքով ընդգրկել Աբովյան համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -22 ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(40.50 Կբ)
գույքի ցանկ |
 |
(13.67 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|