Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 12
 
Համար 12Ամսաթիվ 20/08/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՎԱՀԱՆ ՍԱՎԱԴՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ.օգոստոսի 1–օգոստոսի 19-ը ներառյալ).

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
 Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 537 մտից գրություն և դիմում (օրական՝ շուրջ 40), պատրաստվել է 439 ելից գրություն։ Տեղի է ունեցել Աշխատակազմի փաստաթղթաշրջանառության ծավալների նվազում, ինչը կապված է նախագծման և շինթույլտվությունների ներկայացման հարթակի՝ https://permits-backend.e-gov.am/am/dashboard ներդրման և գործարկման հանգամանքով։ Վերոնշյալ ընթացակարգերի վերջնական ներդրումից հետո սպասվում է փաստաթղթաշրջանառության ծավալների էական ավելացում։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։         
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)
  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։        
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմում առկա համայնքային ծառայության թափուր պաշտոնների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Աշխատակազմում առկա է համայնքային ծառայության երկու թափուր պաշտոն՝ աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի և նույն բաժնի գլխավոր մասնագետի։ Համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում են մրցույթի անցկացմաննախապատրաստական աշխատանքները։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

3. Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկապարտեզներ) մշտադիտարկման և այլ ընթացիկ աշխատանքներիվերաբերյալ.

(Մ.Բաղդասարյան, Է. Բաբայան)
Նախորդող 4 շաբաթվա ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 93 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 18 թափուր տեղ։
Հուլիսի 26-ին Աբովյանի թիվ 5 մանկապարտեզում կայացել է երթևեկության կանոները ուսուցանող խաղահրապարակի բացումը, որը կառուցվել էր 2023 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում։ Բացմանը ներկա են գտնվել պատվավոր հյուրեր և նախատեսվել էր միջոցառում։
Կատարվել են այցեր Աբովյան համայքի գրադարան, Գեղարվեստի դպրոց, թիվ 2, 4, 5, 7, 9, և 12 մանկապարտեզներ՝ աշխատանքային կարգապահության բարելավման նպատակով։         
Կազմակերպվել է 3 խորհրդակցություն Աբովյանհամայնքի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ, որտեղ մասնավորապես քննարկվել են ս.թ. հոկտեմբեր ամսին անցկացվելիք Աբովյան քաղաքի տոնին նվիրված միջոցառման առաջարկները, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցերը։ Աշխատանքներ են տարվել Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզում նոր խմբի բացման նպատակով։ 
Օգոստոսի 20-ից մեկնարկում է մանկապարտեզների 2024-2025թթ ուսումնական տարվա` 2021 թվականի ծնված երեխաների ընդունելությունը։ Նախնական տվյալներով Աբովյան համայնքի մանկապարտեզներ կհաճախեն 668 սան, հերթագրված են 744 երեխա։
(Է. Բաբայան Մ.Բաղդասարյան, Դ. Երեմյան) – Ընդունվեց ի գիտություն։

4. Աբովյան համայնքի բնակավայրերում գիշերային լուսավորության տևողության ավելացման հարցի վերաբերյալ.      

(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի տարբեր բնակավայրերում քաղաքացիներից գալիս են դժգոհություններ գիշերային լուսավորության տևողության մասին։ Ներկա պահին գիշերային լուսավորության ժամերն են 20.30-ից մինչև 01.00-ն։ Նման դեպքում ամսական ծախսը կազմում է մոտ 4 մլ. դրամ (միջինացված՝ ամառ-ձմեռ ամիսների համար)։ Լուսավորության ժամերը երկարաձգելու, օրինակ՝ 20.30-ից մինչև 06.00-ն  դեպքում այն կաճի կրկնակի։    
(Է. Բաբայան, Ա. Մովսիսյան, Ա. Չոբանյան, Է. Սարդարյան) -Համատեղ քննարկել Աբովյան համայնքի տարբեր բնակավայրերում  գիշերային լուսավորության տևողության ավելացման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
Ընդունվեց ի կատարումն։ Ժամկետ՝ 15 օր։

5. Առևտրի, տրանսպորտի, գովազդի և սպասարկումների ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.        

(Մ. Պողոսյան, Է. Բաբայան)– Նշված ժամանակահատվածում իրականացվել է հսկողություն թվով 60 առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում։Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում         
իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է թվով 2 իրավախախտում, որոնց վերաբերյալ կազմվել ենհամապատասխան արձանագրություններ:
Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող թվով 5 բենզալցակայաններում իրականացված հսկողության արդյունքում
առանց թույլտվության հեղուկ վառելիքի (բենզին) առևտուրիրականացնելու փաստի առթիվ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով, արձանագրություն կազմելու նպատակով  բենզալցակայանների շահագործողներն ծանուցվել են 2024 թվականի օգոստոսի 21-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարան ներկայանալու մասին։ Ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացումն կանոնակարգելու նպատակով տրվել է 123 նախազգուշացում։   
Բացի այդ,
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կատարվել է թվով 18 գրանցում։
(Է. Բաբայան, Ն. Աբրահամյան, Մ. Պողոսյան) – Ապահովել ոլորտում իրականացվող աշխատանքների շարունակական ընթացքը, նպաստել համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը՝ համայնքապետարանի լիազորությունների շրջանակներում։   
Ընդունվեց ի կատարումն։

6. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև այլ բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։   

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner