Նախքան խորհրդակցությունը սկսելը համայնքի ղեկավարը պատասխանատուներին հարց ուղղեց մայիսի 11-ին Աբովյան համայնքում բարձրացած քամու և դրա պատճառած հնարավոր հետևանքների և վնասների մասին։ Համայնքի ղեկավարին զեկուցվեց, որ համայնքում քամուց վնասներ չեն արձանագրվել։
Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) փաստաթղթաշրջանառության վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 14-մայիսի 8-ը ներառյալ.
1. Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է մայիսի 22-ին, ժամը 16.00-ին։ Ընթանում են նիստի օրակարգում ներառվելիք հարցերի քննարկման աշխատանքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
2. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ սպասվող իրավական հսկողության աշխատանքներին նախապատրաստվելու մասին. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Ընթացիկ տարվա երկրորդ կեսին Աշխատակազմում սպասվում է իրավական հսկողություն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։ Առաջարկվում է ոլորտային պատասխանատուներին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերին, ըստ անհրաժեշտության կատարել անհրաժեշտ շտկումներ։ (Է. Բաբայան Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին (ժամկետ՝ 30 օր)։
3. Աշխատակազմում հանձնարարականների կատարողականի ներկայացում. (Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) - Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Աշխատակազմ է մուտքագրվել 1167 գրություն, որոնց հիմքով տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Նախապատրաստվել է 556 ելից գրություն, համայնքի ղեկավարի 422 որոշում, 36 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 23 հրաման։
https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 205 թույլտվություն, իսկ ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան մուտքագրվել է 56 գրություն։ Թվարկված աշխատանքների կատարման ժամանակ աշխատակազմի աշխատողների կողմից ժամկետների էական խախտումներ և նախապատրաստված փաստաթղթերի էական վրիպումներ չեն արձանագրվել։ (Է. Բաբայան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
4. Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների մասին. (Լ. Իսահակյան, Է. Բաբայան) – Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է բնականոն ընթացքով, առկա են բավարար միջոցներ համայնքի զարգացման առկա ծրագրերի ֆինանսական ապահովման համար։ (Է. Բաբայան Լ. Իսահակյան, Ա. Հարությունյան, Դ. Զարոյան, Ա. Շմավոնյան) – համատեղ քննարկել, ի մի բերել 2025թ. կատարվող շինարարական (կապիտալ) աշխատանքների, ինչպես նաև 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի և համայնքի կողմից իրականացվող այլ շինարարական ծրագրերի ֆինանսական բաղադրիչը և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն (ժամկետ՝ 10 օր)։
5. Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկապարտեզներ) մշտադիտարկման և այլ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ. (Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) -ընդունվել է մանկապարտեզ հաճախելու 55 առցանց դիմում, համալրվել է՝ 14 թափուր տեղ։ Կատարվել է 17 մշտադիտարկում Աբովյան համայնքի մանկապարտեզներում, որոնց ընթացքում մասնավորապես դիտարկվել է դաստիարակների աշխատանքը, տրվել են համապատասխան ցուցումներ նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշչով սահմանված կանոններով աշխատանքները կատարելու նպատակով։ Կատարվել է 2 այց թիվ 5 և 9 մանկապարտեզներ՝ աշխատանքային կարգապահության բարելավման նպատակով։ Ապրիլի 27-29 կազմակերպվել է «Աբովյան իմ պարի քաղաք» ամենամյա դարձած պարի փառատոնը։ Ապրիլի վերջին շաբաթ օրը Երաժշտական դպրոցում՝ արտադպրոցական հաստատությունների երեխաների կատարումների մասնակցությամբ նշվել է «Քաղաքացու օր»-ը «Շենացրու' պետությունդ, եղի'ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով, որի շրջանակներում կազմակերպված քննարկում-բանախոսությանը հյուրընկալվել էր ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, իսկ Գեղարվեստի դպրոցներում նույն թեմատիկայով կազմակերպվել էր բացօթյա ցուցահանդես։ Մայիսի 9-ին կազմակերպվել է Հաղթանակի և Խաղաղության տոնին նվիրված միջոցառում և շքերթ։ (Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) Ընդունվեց ի գիտություն։
6. Գնումների ոլորտում իրականացվող աշխատանքների մասին. (Անուշ Ծատուրյան, Է. Բաբայան) -Աբովյան համայնքի 2025 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում իրականացվել է 92 մրցույթ, որից 62-ը հայտարարվել է բաց մրցույթ, գնանշման հարցում, էլեկտրոնային աճուրդ ընթացակարգերով, որն իր հերթին ապահովել է մրցակցություն և տնտեսումներ: Ֆինանսների նախարարություն է ներկայացվել Աբովյան համայնքի 2025 թվականի առաջին եռամսյակի գնումների վերաբերյալ հաշվետվությունը: (Է. Բաբայան, Անուշ Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։
7. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։
|