Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 5
 
Համար 5Ամսաթիվ 14/04/2025 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՍԵՐՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Բացակայում էր Արմեն Հակոբյանը (վատառողջ էր) և Սամվել Թորոսյանը (գտնվում է արձակուրդում)։

1.    Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի գործունեության 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վերաբերյալ.

(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) - Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ աշխատակազմ է մուտքագրվել 3764 գրություն, որոնց հիմքով տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Նախապատրաստվել է 2176 ելից գրություն, համայնքի ղեկավարի 1153 որոշում, 141 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 96 հրաման։   
Նշված ժամանակահատվածում նախապատրաստվել է համայնքի ավագանու 3 նիստ, որոնց օրակարգում ներառվել են շուրջ 50 որոշման նախագիծ։ Դրանցից 46-ը դարձել են որոշում, որոնք տրամադրվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց,
https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 473 թույլտվություն, իսկ ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան մուտքագրվել է 137 գրություն։ Թվարկված աշխատանքների կատարման ժամանակ աշխատակազմի աշխատողների կողմից ժամկետների էական խախտումներ և նախապատրաստված փաստաթղթերի էական վրիպումներ չեն արձանագրվել։
Աշխատակազմն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, այլ իրավական ակտերով Աբովյան համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացվել են ամբողջ ծավալով։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

2.    Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.

(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ներառված է թվով 30 հարց, ավագանու իրավասու մշտական  հանձնաժողովներում հարցերը քննարկվել են սահմանված կարգով։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

3.  Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների վերաբերյալ.

 (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աշխատակազմում առկա է համայնքային ծառայության 6 թափուր պաշտոն, որոնցից մեկի՝ Ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի /2.3.33/ և «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի համար սահմանված կարգով հայտարարված են մրցույթներ։ Դրանք կկայանան համապատասխանաբար ապրիլի 30-ին և մայիսի 14-ին։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

 

4.  Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների մասին.(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումն ընթանում է բնականոն ընթացքով, առկա են բավարար միջոցներ համայնքի զարգացման առկա ծրագրերի ֆինանսական ապահովման համար։ Համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը կազմում է 22.6%` տարեկան պլանի նկատմամբ։ Աղբահանության վճարների գանձումը կազմում է մոտ 30%` տարեկան պլանի նկատմամբ։ Առկա ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, բավարար են, սակայն գյուղական բնակավայրերում անհրաժեշտություն կա ակտիվացնելու իրենց հարկային պարտավորությունները չկատարած քաղաքացիներին ծանուցումների տրման և եկամուտների հավաքագրման աշխատանքները։

4.1.     (Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) – ակտիվացնել ծանուցումների տրման աշխատանքները և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարած աշխատանքների մասին – ժամկետ՝10 օր։

4.2.    (Ս. Գրիգորյան,Ս. Ասիրյան, Ա. Չոբանյան) – համատեղ քննարկել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի համատիրություններում ընդգրկված և չընդգրկված շենքերի շքամուտքերում համապատասխան ընդհանրական հայտարարությունների փակցման հարցը և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարած աշխատանքների մասին – ժամկետ՝10 օր։

5.  Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկապարտեզներ) մշտադիտարկման և այլ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ.

(Ա. Սերոբյան, Է. Բաբայան).Ընթացիկ տարվա մարտի 17-ապրիլի 11-ը ներառյալ ընդունվել են մանկապարտեզ ընդունվելու նպատակով 62 առցանց դիմում, համալրվել են 13 թափուր տեղ։     
Կատարվել են ընդհանուր առմամբ 14 մշտադիտարկում Աբովյան համայնքի մանկապարտեզներ, որոնց ընթացքում մասնավորապես դիտարկվել է դաստիարակների աշխատանքը, տրվել են համապատասխան ցուցումներ նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշչով սահմանված կանոններով աշխատանքները կատարելու նպատակով։

Բացի այդ, մշտադիտարկումների արդյունքներով կազմվել են արձանագրություններ Աբովյան քաղաքի թիվ 5, Գեղաշենի «Հեքիաթ» մանկապարտեզներում և Գեղաշենի մշակույթի տուն ՀՈԱԿ-ում, առաջիկայում տնօրենները կստանան այդ արձանագրությունները՝ համապատասխան ժամկետներում առկա թերությունների շտկման նպատակով։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի 2025թ մարտի 21-ի որոշման համաձայն Աբովյան համայնքի մանկապարտեզներ սնունդ մատակարարող «Սավա» և «ԽԱՔ» ՍՊԸ-երի որոշ սննդատեսակների արտադրությունը կասեցվել է։ Տնօրեններին տրվել է ցուցում այդ սննդատեսակները չսպառելու, և դրանց ետ վերադարձը կազմակերպելու համար։     
(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Ա. Սերոբյան, մանկապարտեզների տնօրեններ) – ապահովել մանկապարտեզների բնականոն գործունեությունը, մինչև խնդրո առարկայի վերջնական պարզումը առաջացած կարիքները բավարարել օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ա. Սերոբյան, մանկապարտեզների տնօրեններ – ժամկետ՝ 7 օր (վերահսկող՝ Դ. Երեմյան)

6.   Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների մասին

(Հրանուշ Մուրադյան, Է. Բաբայան) – ներկայացվում են 2025 թվականի առաջին եռամսյակի վերաբերյալ վիճակագրական տվյալներն, ըստ որի ընդհանուր առմամբ կատարվել է 3866 գործարք (ծննդյան 138 գրանցում, ամուսնության 169 գրանցում, ամուսնալուծության 46 գրանցում, 823 հարցումներին տրվել են պատասխաններ, 1560 թվայնացում և այլն), որոնց դիմաց գանձվել է 3 715 000 դրամ պետական տուրք։

(Է. Բաբայան, Հրանուշ Մուրադյան) - Ընդունվեց ի գիտություն։

7.  Գնումների ոլորտում իրականացվող աշխատանքների մասին .       
     (Անուշ Ծատուրյան, Է. Բաբայան) - 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի և Աբովյանի համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների կարիքների համար ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով իրականացվել է 37 մրցութային գնման ընթացակարգ: 22 գնման ընթացակարգ իրականացվել է Մեկ անձ ընթացակարգով:
(Է. Բաբայան, Անուշ Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։

8. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։  


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner