Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 238
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 23/12/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմում հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հուլիսի 1-դեկտեմբերի 20-ը ներառյալ).
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
 Նշված ժամանակահատվածում աշխատակազմ տրվել է թվով 6670 հանձնարարական, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել հանձնարարականների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը քննարկվել են ավագանու համապատասխան մշտական հանձնաժողովներում, ստացվել են վերջիններիս կարծիքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

3.Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթներ իրականացնող մասնագետի, «Աբովյանի քաղաքային տևտեսություն» և «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ների տնօրեննորի հաշվետվությունների ներկայացում (2024թ. հուլիսի 1-դեկտեմբերի 20-ը ներառյալ).
(Ա. Ծատուրյան, Ա. Չոբանյան, Ջ. Սարգսյան, Ս. Չիտչյան, Մ. Բաղդասարյան, Ա. Զաքարյան, Հ. Մուրադյան, Ա. Շմավոնյան, Մ. Պողոսյան, Ե. Ավետիսյան, Ս.Ասիրյան, Է.Սարդարյան, Է. Բաբայան)
 – Լսվեցին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթներ իրականացնող մասնագետի հաշվետվությունները:
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

4. Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերում ապօրինի շինարարության դեպքերի վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին.
(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Վարչական ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղական բնակավայրերում հնարավոր ապօրինի շինարարական աշխատանքների վաղ հայտնաբերման ուղղությամբ։
(վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն (ժամկետ՝ 15 օր)։

5. Աբովյան համայնքի տարածքում գործող առևտրի օբյեկտներում ժամկետանց սննդի հայտնաբերման և դրանց վաճառքի կանխարգելման մասին.
(Է. Բաբայան, Ն. Աբրահամյան, Մ. Պողոսյան) – Հաշվի առնելով գալիք տոնական օրերի հետ կապված առևտրի աշխուժացումը՝ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների սահմաններում ավելի մեծ ուշադրություն դարձնել առևտրի օբյեկտներում ժամկետանց սննդի հայտնաբերման և դրանց վաճառքի կանխարգելման միջոցառումներին։ Համայնքային իշխանության տեսլականը ոչ միայն առողջ մրցակցությունն է, այլև քաղաքացիների կյանքն ու առողջությունը։
(Ն. Աբրահամյան, Մ. Պողոսյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն (ժամկետ՝ 5 օր)։

6. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։    

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner